Առաջադրանք 5
Լեզվական կարողություններ և հմտություններ
Ա) Քո սովորական մեկ օրը նկարագրի՛ր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրի՛ր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․
Առավոտյան արթնանում եմ,լվացվում, այնուհետև նախաճաշում և գնում դպրոց։ Մինչև ժամը երկուսը դպրոցում եմ լինում, հետո վերադառնում եմ տուն, ճաշում, մի քիչ հանգստանում և գնում պարապմունքի։ Այնոուհետև վերադառնում եմ և սկսում անել դասերս։ Ինձ դուր Է գալիս բասկետբոլի ժամերը։ Ես ոչինչ չէի փոխի իմ առօրեայում։
Բ) Համացանցից քո սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու մասին տեղեկություն գտիր և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարի՛ր նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։
Ուորդել Ստեֆեն Քարի II (անգլ.՝ Wardell Stephen Curry II, մարտի 14, 1988[1][2][3], Ակրոն, Օհայո, ԱՄՆ[3]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբում։
Համալսարանային առաջնության շրջանակներում ներկայացրել է Դեյվիդսոնի քոլեջը (2006–2009)։ 2008-09 մրցաշրջանում եղել է ամենաբարձր միջին միավորներ ունեցող համալսարանային բասկետբոլիստը (28,6 մ/խ ցուցանիշով)։
Ընտրվել է 2009 թվականի NBA դրաֆթի 7-րդ ընտրությամբ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից[4]։ 2012–13 մրցաշրջանում ռեկորդ է սահամանել՝ մեկ մրցաշրջանում իրացրած առավելագույն 3-միավորանոց նետումների կատեգորիայում (272)։ Խաղընկեր Քլեյ Թոմսոնի հետ ռեկորդ է սահմանել նաև մրցաշրջանի ընթացքում կատարած կոմբինացիոն 3-միավորանոց նետումների ասպարեզում (484)։ Թոմսոն-Քարի խաղազույգն այժմ կրում է «Սփլեշ բրադըրս» (“Splash Brothers”) մականունը։ 2014-15 մրցաշրջանում գերազանցել է իր իսկ սահմանած 272 երեքմիավորանոց նետումների ռեկորդը՝ այն հասցնելով 286-ի։ Խաղաշրջանի ավարտից հետո արժանացել է ամենաարդյունավետ խաղացողի (MVP) կոչմանը։ 2015, 2017, 2018 և 2022 թվականներին նվաճել է NBA-ի գավաթը։
NBA-ի նախկին բասկետբոլիստ Դել Քարիի և նախկին վոլեյբոլիստուհի Սոնյա Քարիի որդին է։
2009 թվականի հունիսի 25-ին՝ NBA դրաֆթի ժամանակ, Ստեֆեն Քարին ընտրվել է Գոլդեն Սթեյթ Ուորիորս ակումբի կողմից ընդհանուր յոթերորդ համարի ներքո[5]։ 2009-10 դեբյուտային մրցաշրջանի ժամանակ անցկացրել է 80 հանդիպում (77 մեկնարկային)՝ միջինում 36,2 րոպե ժամանակահատվածում հավաքելով 17,5 միավոր, 4,5 անդրադարձ, 5,9 ասիսթ և 1,9 խլում[6]։ Երկրորդ կեսից հետո Քարի արդեն ընդուվում էր որպես տարվա լավագույն սկսնակ[7]։ Համարվել է Արևմտյան Կոնֆերենցիայի հունվար անսվա սկսնակ։ Ապրիլ և մարտ ամիսներին նույնպես համարվել է ամսվա սկսնակ և դարձել միակ խաղացողը Արևմտյան Կոնֆերենցիայում, որը երեք անգամ ճանաչվել է ամսվա լավագույն սկսնակ[6]։ Մրցաշրջանի ավարտին նրան «NBA տարվա լավագույն սկսնակ»-ը դառնալուն խանգարում է Թառիք Էվանսը[7]։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականում և դարձել ակումբի պատմության մեջ երկրորդ բասկետբոլիստը, որը ստացել է սկսնակների առաջին հավաքականի բոլոր մրցանակները[6]։ 30 և ավելի միավոր է հավաքել 8 անգամ՝ գերազանցելով մրցաշրջանի մյուս բոլոր սկսնակներին, ինչը 2003-04 մրցաշրջանից աննախադեպ էր, երբ Լեբրոն Ջեյմս արել էր 13 անդամ և Կարմելո Էնթոնին 1 անգամ։ Քարին հինգ անգամ մեկ խաղում հավաքել է 30 միավոր և 10 ասիսթ՝ հավասարվելով Մայքլ Ջորդանի արդյունքին և զբաղեցնելով 2-րդ տեղը (առաջինն Օսկար Ռոբերտսոնն է)։ Փետրվարի 10-ին Լոս Անջելես Կլիմեպերսի դեմ խաղում հավաքել է 36 միավոր, 13 ասիսթ և 10 անդրադարձ՝ իրականացնելով առաջին թրիփլ դաբլը և դառնալով այդպիսի արդյունք ցուցաբերող NBA պատմության 6-րդ խաղացողը։ Ապրիլի 14-ին՝ Ուորորսի մրցաշրջանի եզրափակիչ խաղի ընթացում, Քարին հավաքել է 42 միավոր, 9 անդրադարձ և 8 ասիսթ՝ սահմանելով նոր անձնական ռեկորդ և դառնալով Օսկար Ռեբերտսոնից հետո միակ խաղացողը։ Մրցաշրջանի ընթացքում Քարին հավաքել էր 166 երեքմիավորանոց, ինչը NBA պատմության մեջ առաջին դեպքն էր[6]։
2010-11 մրցաշրջանի ընթացքում Քարին մասնակցել է 74 խաղի (բոլորը մեկնարկային)՝ միջինում 33,6 րոպե ժամանակահատվածում հավաքելով 18,6 միավոր, 3,9 անդրադարձ, 5,8 ասիսթ և 1,47 խլում[6]։
Գ) Տեքստի համար մտածի՛ր երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։
Ջ․ Ռոդարի. Ճանապարհորդ կատուն
Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։
Կատուն շատ էր շոգում, որոշեց բարձրանալ պատուհանին և մի քիչ հովանալ, բայց հանկարծակի ոտքը սայթաքեց և պատուհանից դուրս ընկավ և ոտքը կոտրվեց։ Մարդիկ կատվին տեղափոխեցին հիվանդանոց։
Կատուն շատ գեղեցիկ էր, բոլորը հիացած էին նրա աչուկներով։ Մի մարդ կատվին որդեգրեց և տարավ իր տուն։ Կատուն շատ ուրախացավ, որ պետք է ապրի այդ շքեղ տանը ։ Այնտեղ նա ուներ իր մեծ սենյակը և լողավազանը։