Մասնակիցներ` Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանների սովորողներ
Ժամանակահատվածը` մայիսի 10-25
Ուսումնական ճամփորդությունները կրթական ծրագրի բաղկացուցիչներն են: Դրանք որոշված են առարկայական ծրագրով կամ ուսումնական նախագծով և ինքնուրույն ուսումնական նախագիծ կամ ուսումնական արտագնա պարապմունք են։
Նպատակը`
Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացման, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտման, ճամփորդական հմտությունների ձեռքբերման ամփոփում։
Եռօրյա ճամբարների (Արատես, Վաղաշեն, գյուղական), երկօրյան, մեկօրյա ուսումնահայրենագիտական ճամփորդությունների ամփոփում։
Երևանյան թափառումներ, թանգարան, ցուցահանդես, թատրոն, մշակութային որևէ վայր կարճատև այցելությունների ամփոփումը
Ընթացք՝
Ելքի ստուգատես
Պատումի տեսքով ներկայացրու քո ուսումնահայրենագիտական ճամփորդությունները։
- Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել։
- Ի՞նչ են տվել ուսումնահայրենագիտական ճամփորդություններ։
- Ո՞ր ճամփորդույթունն է առավել տպավորվել։
- Որևէ եռօրյա ճամբարի մասնակցել ե՞ս, ներկայացրու։
Ես մասնակցել եմ Արատեսի երեք օրյա ճամփորդորդությանը, այն շատ հետաքրքիր էր,մենք ձյունից քանդակներ արեցինք, որը ինձ դուր եկավ։ Ճամփորդությունների ժամանակ ավելի ենք մտերմանում մեր ընկերների հետ,խաղեր խաղում։ Այս ամռանը ևս սիրով կմասնակցեմ ճամփորդություններին։