Ձմեռային ճամբարը ավարտվեց։ Ես ընտրել էի մաթեմատիկայի ջոկատը, այս ընթացքում մենք կրկնեցինք մեր անցածը, լուծեցինք բազմաթիվ տրամաբանական խնդիրներ։ Մենք սովորեցինք Scratch ծրագրավորման լեզուն, այն շատ հետաքրքիր էր։ Ես շատ կցանկանայի դասերի ընթացքում ևս շարունակեինք անցնել ծրագրավորում և ստեղծել խաղեր։ Անչափ շնորհակալ եմ ընկեր Անիին, մեր օրը տոն դարձնելու համար։ Ճամբարի ընթացքում մենք պիցցա պատրաստեցինք, գնացինք սահադաշտ և ուրախ ժամանակ անցկացրեցինք։