1. Ի՞նչ է հարթավայրը:
Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր:
2. Ի՞նչ է բլուրը:
Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ:
3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:
Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են:
4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:
Ստորոտ, լանջ և գագաթ։
5. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին:
Հարթավայրերում ավելի շատ քաղաքներ և գյուղեր են կառուցվում, այնտեղ ապրելու համար ավելի հարմար է։ Իսկ լեռնային շրջաններում ավելի շատ մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, այնտեղ շատ են առողջարաններն ու հյուրատները։
Մեր բնակավայրում մարդիկ շատ տարբեր զբաղմունքներ ունեն, քաղաքաբնակ աշխույժ կյանքով են ապրում։
Շարժումը, քանի- որ քամին չէր կարողանում բաժանել ամպերն իրարից։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Այս տողերը նշանակում է, որ ոչինչ չի կարող բաժանել երկու ամպերին։
<Անբաժաները>
Բանաստեղծությունը երկու ամպերի մասին էր, որ հողմը ոչ մի կերպ չէր կարողանում բաժանել իրարից։ Թումանյանը իմ կարծիքով փոխաբերական իմաստով է գրել այն։
Կացի- կանգնիր
Նարդիվան- աստիճան
Հանդ- դաշտ
Մտիկ անել- նայել
Մի զադ էլ կա ոչ- ոչ մի բան էլ չկա
Մորմոնջ- մրջյուն
Թեզ արա- արագացրու:
Ավետիք Իսահակյան
ԵՂՆԻԿԸ
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
Զուլալ -պարզ
լուռ -հանդարտ
ա/ լույս աշխարհ գալ
բ/խելքը գլխին
գ/կողը հաստ
դ/ճաշը եփել
ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել
ա/զակազ պատվեր
բ/մալինա ազնվարիմորի
գ/կենգուրու ագեվազ
դ/ստարտ մեկնարկ, սկիզբ,
Եղնիկը խարտյաշ էր, խորունկ, սև աչքերով, նուրբ երկար թարթիչներով։
ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:
10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:
Եղնիկը կարոտում էր անտառը, իր ծնողներին, իր ընկերներին։
11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
Որևհետեվ հասկանում էր եղնիկի ապրումները։
12․ Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում:
5-ի բաժանելիության հայտանիշը
Դասարանական առաջադրանքներ
1․ 336-ին ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է գումարել, որպեսզի ստացված գումարը 5-ի բազմապատիկ լինի։ 336+4=340
2․ 418-ից ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է հանել, որպեսզի ստացված գումարը 5-ի բազմապատիկ լինի։ 418-3=415
3․ 5-ի բազմապատի՞կ են արդյոք հետևյալ արտահայտությունների արժեքները։
336+1124=1460 այո
336+1009=1345 այո
336+25=361 ոչ
7366-114=7480 այո
4․ Գրի՛ր 16-ի բոլոր բաժանարարները և 16-ի երեք բազմապատիկ։
16,1,2,8,4 16,32,64
Տնային առաջադրանքներ
1․ Ասա՛ մի այնպիսի թիվ, որը գումարելով 234-ին՝ ստացված գումարը 5-ի բաժանվի առանց մնացորդի։ 1
2․ 4516-ից հանրի՛ր մի այնպիսի թիվ, որ ստացված տարբերությունը 5-ի բազմապատիկ լինի։ 1
3․ 5-ի բազմապատի՞կ են արդյոք հետևյալ արտահայտությունների արժեքները։
3036-321=2757 ոչ
3362-27=3345 այո
4251+214=4465 այո
1326-196=1130 այո
2345-23=2322 ոչ
4․ Գրի՛ր 12-ի բոլոր բաժանարարները և 12-ի երեք բազմապատիկ։
1,2,3,4,6,12
12,24,36,48
Դավիթ և Գաբրիելա Համբարձյումյաններ- Հովհաննես Թումանյանի մասին, բանաստեղծություններ
Բոլորն էլ հետաքրքիր ձևով նեկայացրեցին։ Բայց Դավիթը և քույրիկը շատ գեղեցիկ ներկայացրեցին Թումանյանի բանաստեղծությունը։
Երկրագնդի հավասարակշռության պահպանման համար,
Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից:
Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ է աճում երկրագնդի հսկա ծառերից էվկալիպտը: