Մայրենի

Երգել-գործողություն

սեղան-առարկա

երեք-թիվ

սպիտակ-հատկանիշ

գեղեցիկ-հատկանիշ

ծառեր-առարկա

ուտում է- գործողություն

Իմ սիրելի դասընկերը ծննդյանս օրը նվիրեց մի մեծ ու կարմիր տուփ։

Առաջադրանք 3

  • Կարդա՛ Բարեկենդանը հեքիաթը։
  • Հեքիաթը կարդալուց հետո այս բառերով պատմություն հորինի՛ր՝ յուղ, բրինձ, մարդ , կնիկ, հիմար, նոթբուք:

Մի մարդ ու կին են լինում, նրանք ապրում են ուրախ, երջանիկ։ Ամուսիինը մարտի ութին կնոջը նոթբուք է նվիրում։ Կինը այնքան է ուրախանում, որ որոշում է նոթբուքը օգտագործել բիզնես նպատակով։ Կինը այդ մասին ասում է ամուսնուն, իսկ ամուսինը քմծիծաղ է տալիս և ասում է, թե հիմար գաղափար է ։ Բայց կինը չի հանձնվում և ստեղծում է իր օնլայն կարկանդակների խանութը,որտեղ ամբողջը պատրաստված էր բրնձի ալյուրից և անարատ յուղից։ Անցնում է մեկ տարի և ամուսինը հիանում է կնոջ ստեղծած բիզնեսով ։

  • Բարձրաձայն կարդա՛ պատմությունդ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։

Առաջադրանք 2

  • Տեքստը գրավոր պատմի՛ր՝ 

Ա աղվեսի անունից
Բ աղվեսի պոչի անունից
Գ հավաքված աղվեսներից մեկի անունից

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Ա․ աղվեսի անունից

Պոչատ աղվեսը

Մի անգամ ես պոչս թողեցի թակարդի մեջ և միտք արեցի, թե ոնց ապրեմ առանց պոչ, այսպես խայտառակված։ Եվ ոիոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Ես բոլոր աղվեսնեին հավաքեցի և սկսեցի քարոզ կադալ նրանց գլխին, որ կտրեն իրենց պոչերը որովհետև գեղեցիկ չեն և ավելորդ բեռ են։ Բայց նրանցից մեկը ինչ ասաց․<Է,բարեկամս դու մեզ այդ խորհուրդը չէիր տա եթե դրանից օգուտ չունենայիր>։

Բ․ աղվեսի պոչի անունից

Մի անգամ աղվեսը ինձ թողեց թակարդում և մտածեց ոնց ապրի առանց ինձ։ Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից

Մի անգամ մի աղվես պոչը թողել էր թակարդի մեջ և միտք արել, թե ոնց ապրի առանց պոչ։ Եվ որոշեց համոզել մեզ, որ մենք էլ ձեռք քաշենք մեր պոչերից, որովհետև գեղեցիկ չեն և ավելորդ բեռ են։ Բայց ես ասացի․ <է, բարեկամս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա եթե դրանից օգուտ չունենայիր>։

Երևան քաղաքի արձանները

Համացանցի օգնությամբ տեղեկություններ հավաքիր հետևյալ արձանների մասին։

  • Արգիշտի 1֊ին

Արգիշտի արքայի արձան, գտնվում է ԵրևանիԷրեբունի համայնքում, Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում։ Տեղադրվել է 2002 թվականին։

  • Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • Խաչատուր Աբովյան

  • Խաչատուր Աբովյանի հուշարձան, գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, Խ. Աբովյանի տուն-թանգարանի մոտ, տեղադրվել է 1933-ին Աբովյան փողոցում, այնուհետև մի քանի անգամ տեղափոխվել է։ Ներկայիս վայրում տեղադրվել է 1964-ի սեպտեմբերին։ Ընդգրկված է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։

  • Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Աբովյան փողոցներին հարող հատվածում, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից քիչ հեռու, տեղադրվել է 1965-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[

  • Վահան Տերյան

Վահան Տերյանի արձան, գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Չինարի պուրակում, տեղադրվել է 2007 թվականին։

  • Կոմիտաս


Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • Սայաթ֊Նովա

Սայաթ-Նովայի հուշարձան, Սայաթ Նովային նվիրված հուշարձան Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում, որը միջնադարյան քնարերգուի անունով է կոչվել նրա 250-ամյակի առթիվ։

  • Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2008 թվականին։

  • Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեհի հուշարձան, հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձան Երևանում։ Գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգում։ Հուշարձանը տեղադրվել է 2016 թվականի մայիսի 25-ին, պաշտոնական բացումը կատարվել է նույն տարվա մայիսի 28-ին[1]։

Հարցաշար

Նշի՛ր առաջադրանքի կատարման սկիզբը —9։37

Նշում է իր կանգած սկզբնական տեղը — 0

Կատարում է տեղից հեռացատկ և նշում է վերջնական կանգնած տեղը —1 մ 51 սմ

Չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով — 7 ոտնաթաթ,151 սմ

Նշելով առաջադրանքի կատարման ավարտը-9։40

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերջը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց

թողած տառերը: գաղտնիք,վերջը ,համարձակ , ջարդել

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր   -անվտանգ

բ/ չարություն  _բարություն

գ/ թույլ  -ուժեղ

դ/  տգեղ -գեղեցիկ

  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ վտանգավոր — ածանցավոր

բ/ անպատասխան- ածանցավոր

գ/ մուրճ- ածանցավոր

դ/ հաստափոր-բարդ

    5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ -ծաղիկներ  

բ/ իշխան   -իշխաններ

գ/ քամի   -քամիներ

դ/ փուշ    -փշեր

   6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:    Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական

բ/  ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ/ ոսկեգանգուր-գոյական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

(ուտել) – է ուտում

(փորձել) – փորձում են

(ամաչել)- ամաչեցի

(նայել) – նայեց

8. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:   

 9. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/ որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

    10. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ փորձում են համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

1․ Բլոգումդ բացի՛ր «Մայրենիի ստուգատես» բաժինը, տեղադրի՛ր ստուգատեսի նախագիծը, պիտի ստացվի այսպես։ Չմոռանաս նշել «Մայրենիի ստուգատես» բաժինը։ (Դասարանում այս աշխատանքը արել ենք, տեղադրում են նաև բացակա սովորողները։)

Կատարի՛ր ստուգատեսի առաջին առաջադրանքը՝

Առաջադրանք 1

Ստեղծագործական աշխատանք

Աերկար, շոկոլադե, խռոված, երկարագուլպա, կռվարար
Բնապաստակ, պաղպաղակ, կոնֆետ, պանիր, ձմերուկ

Երկար ձմերուկ, շոկոլադե պաղպաղակ, խռոված կոնֆետ, երկարագուլպա նապաստակ, կռվարար պանիր

Երկարագուլպա նապաստակ

Մի անգամ անտառում կենդանիները խնջույք կազմակերպեցին։ Հավաքվել էին բոլոր կենդանիները։ Բոլորը կրում էին շքեղ հանդերձանք։ Նապաստակը գեղեցիկ ոչինչ չուներ կրելու, նա միայն ուներ երկու զույգ երկար գուլպաներ։ Նա շատ երկար մտածեց, թե ինչպես կրի իր գուլպաները և ահա գտավ տարբերակ։ Նա մեկ զույգը հագավ, իսկ մյուս զույգից կարեց գլխարկ և ձեռնոց։ Երբ նա գնաց խնջույքի, բոլոր կենդանիները հիացած էին նրա տեսքից։ Սկզբում նապաստակը շատ կաշկանդված էր, բայց երբ տեսավ, թե ինչպես են բոլորը հաճոյախոսում, նրա գլխում մի միտք արթնացավ։ Նա մտածեց նման բիզնես բացելու մասին։ Եվ ընդամենը երկու ամիս հետո նա հայտնի էր իր <Երկարագուլպա նապաստակ> հագուստի բիզնեսով։ ԵՎ բոլորին խորհուրդ էր տալիս պետք չէ ոչ մի բանից վախենալ և կաշկանդվել։ Ամեն մի դժվարություն մեկ այլ հաջողության սկիզբ է։