Արա Գեղեցիկ և Շամիրամ

Дата: 6 февраля 2023Автор: flouradavtian60280 Комментарии

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն` Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը` Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։

Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ  ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ, և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել` հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։

Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։

Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը, Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին՝ դիրակների մեջ գտնելու իր տենչալի Արային։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։

Հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար։ Շամիրամը նրանց ասում է ,որ հրամյել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին։Երբ դիրակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։

Շամիրամն արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է հայ ժաողովրդի խռովքը։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Մտածիր առասպելի վերջաբանի քո տարբերակը

Արա Գեղեցիկը վերածնվեց և ամուսնացավ Շամիրամի հետ և միասին շենացրեցին երկիրը։

  • Աշխատանքը հրապարակիր բլոգում

Դիցաբանություն և առասպել

Дата: 1 февраля 2024Автор: flouradavtian60280 Комментарии

Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: 

 Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:

Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):

Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:

Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր: 

Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: 

«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:

Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/

  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի
  2. Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր: 
  3. Ո՞վքեր էին առասպելի հերոսները
  4. Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները:
  5. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/
  6. Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:
  7. Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/
  8. Վահագն վիշապաքաղ
  9. Արեգակը պաշտեցին և Վահագն կոչեցին[խմբագրել | խմբագրել կոդը]
  10. Հին ձեռագրերից մեկում հենց այդպես էլ նշված է, որ հայերը «Արեգակը պաշտեցին և Վահագն կոչեցին»։ Այսինքն նա նաև արեգակի աստվածն էր։ Նա մարտնչում էր և հաղթում չար ոգիները մարմնավորող վիշապների դեմ։ Դրա համար էլ նրան կոչեցին վիշապաքաղ։ Նրա հարսնացուն էր Աստղիկը, իսկ Աստղիկի տաճարը կոչվում էր սենյակ Վահագնի։
  11. Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:
  12. Գառնու տաճարը

Ճահիճների առաջացումը: Ճահիճների դերը մարդու կյանքում

Ճահիճների  առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ: Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
Ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և՛ ճահճուտներ, և՛ աղուտներ:

Ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակշռությունը: Ճահիճները  չի  կարելի համարել լիովին  անօգուտ  տարածքներ: Դրանք շատ  կարևոր դեր  ունեն  Երկրի  վրա: Ճահիճների բուսականությունը, իրականացնելով ֆոտոսինթեզ (լուսահամադրում), հսկայական քանակությամբ թթվածին  է տալիս  մթնոլորտին: Չորացնելով ճահիճները՝  մարդը կարող է լրջորեն խախտել բնության ներդաշնակությունը: Դրանից  ելնելով՝ որոշ երկրներում ճահիճները դարձել  են  պետական  արգելոցներ:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքները  հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
  2. Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
  3. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
  4. Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով:
  5. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
  6. Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը:
  7. Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում:
  8. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:
  9. Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Տեառնընդառաջ

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ  սիրելի է դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

Պատասխանիր հարցերին՝

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
  2. «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ:
  3. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը:
  4. Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:
  5. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
  6. Այո այսճր դպրոցում նշեցինք,երգեցինք,պարեցինք և վերջում փռանք կրակի վրայով։
  7. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:

Բարեկենդանի ծես

Дата: 1 февраля 2022Автор: flouradavtian60280 Комментарии

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու յոթշաբաթյա պասն էրԱմենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել: Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել տարածված էին ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու։

Հարցեր և առաջադրանքներ։

  1. Ի՞նչ տոն է Բարեկենդանը։
  2. Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ
  3. Ի՞նչն էր հաջորդում բուն Բարեկենդանին ։
  4. յոթշաբաթյա պասն էր
  5. Ինչպե՞ս էր անցնում Բարեկենդանի ծեսը։
  6. Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:
  7. Ի՞նչ ճաշատեսակների նախապատվություն էր տրվում Բարեկենդանի ծեսի ժամանակ։
  8. Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու։

Այցելություն Մատենադարան նախագիծ

Նախագծի անվանումը`Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն

Ժամկետ` փետրվարի 1-20-ը:

Մասնակիցներ`Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարաններ

Ընթացք՝ Սովորողները  նախապես տեղեկութուններ են հավաքում Մատենադարանի մասին, պատրաստում հարցազրույցներ, իսկ վերջում միասին այցելում ենք Մատենադարան

  • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանը։
  • Մատենադարանը գտնովում է կենտրոն համայնքում, Մ․ Մաշտոց փողոցի սկզբնամասում
  • Հյուսիսային դպրոցից մինչև Մատենադարան ի՞նչ փողոցներով ենք անցնում։
  • Րաֆֆի,Անդրանիկ, Իսակով, Մաշտոց
  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան։
  • Անցնում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցու, կոնյակի գործարանի, գինու գործարաանի մոտով։
  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում, համառոտ տեղեություն հավաքել ։
  • Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ ու կենսագիր Կորյունի արձանները, նաև հայոց այբուբենի 36 տառերը (քանդակագործ` Ղուկաս Չուբարյան)։
  • Մատենադարանի շենքի ճակատային պատի երկայնքով՝ մուտքի աջ և ձախ կողմերին տեղադրված են հայ գիտնականներ Թորոս ՌոսլինիԳրիգոր ՏաթևացուԱնանիա ՇիրակացուՄովսես ԽորենացուՄխիթար Գոշի և Ֆրիկի արձանները։
  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում
  • «Մշո ճառնդիր»-ը հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է:  Ունի 601 մագաղաթյա թերթ, յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ 
  • «Տոնացույց»-ը հայերեն ամենափոքր ձեռագիրն է։ Այն գրվել է Կաֆայում 1434 թվականին: Կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ։

Համացանցի օգնությամբ տեղեկություններ հավաքել Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մատենադարանի, ձեռագիր մատյանների և որդան կրմիր ներկի մասին։

Հայրենագիտություն. ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Առաջին ուսումնական շրջանում սովորեցի,թե ինչ է քարտեզը,ինչպես օգտվել քարտեզից,որը շատ կարևոր է։ Իմացա ինչ է քրիստոնեությունը, ինչպես տարածվեց Հայաստանում։Ուսումնասիրեցինք հայկական առասպելները։ Մասնակցեցի Աշնանային նախագծին և պատումի տեսքով ներկայացրեցի, թե ինչպես եմ անցկացրել։ Սովորեցի պատմության մեջ ինպես են հաշվում տարիները։ Մասնակցեցի Կոմիտասյան նախագծին, բայց վատառողջ լինելու պատճառով չմեկնեցի Կոմիտասի թանգարան։

Քարտեզ, քարտեզագրում

Երևան- Գյումրի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը։

Ժամանակը՝ 1ժ 56ր

Ճանապարհը՝ 121կմ

Երևան-Արագածոտն-Շիրակ

Հրազդան-Կապան երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Հրազդանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը։

Ժամանակը՝ 5ժ 38ր

Ճանապարհը՝ 316կմ

Կոտայք-Արարատ-Վայոց Ձոր- Սյունիք

Երևան-Արատեսի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Արատես ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը։

Ժամանակը 2ժ 36ր

Ճանապարհը՝ 149 կմ

Երևան-Արարտ-Վայոց Ձոր

Ձեր բնակավայրից մինչև դպրոց երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է ճանապարհը, ո՞ր փողոցներով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ հասնելը։

Ժամանակը 6ր

Ճանապարհը՝18կմ

Գրիգոր Լուսավորիչ։ Քրիստոնեությունը Հայաստանում

Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գոր­ծում բացառիկ դեր են խա­ղա­ցել Տր­դատ Գ թա­գա­վո­րը եւ Հա­յոց առա­ջին հայ­րա­պետ Սբ. Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը:

Հայ պատ­մա­գ­րու­թյան հա­մա­ձայն, երբ 287 թվա­կա­նին Տր­դա­տը հռո­մեա­կան զոր­քի օգ­նու­թյամբ վե­րա­դառ­նում է Հա­յաս­տան վե­րա­գ­րա­վե­լու իր հոր գա­հը, ճա­նա­պար­հին զո­հեր է մա­տու­ցում Անա­հիտ հեթանոսական աս­տ­վա­ծու­հու մե­հյա­նին: Իր զի­նա­կից­նե­րից Գրի­գո­րը քրիս­տո­նյա լի­նե­լով հրա­ժար­վում է զոհ մա­տու­ցել: Այդ ժա­մա­նակ Տր­դա­տին հայ­տ­նի է դառ­նում նա­և, որ նա իր հոր` Խոս­րով Բ-ին սպա­նող Անակ իշ­խա­նի որ­դին է: Տր­դա­տը հրա­մա­յում է նրան գցել Ար­տա­շա­տի ստո­ր­եր­կ­րյա բան­տը (Խոր վիրապ), որ սահ­ման­ված էր մա­հա­պարտ­նե­րի հա­մար: Նույն թվա­կա­նին Տր­դա­տը եր­կու հրո­վար­տակ է ար­ձա­կում: Առա­ջի­ն հրովարտակով հրա­մա­յում է Հա­յաս­տա­նի մեջ գտ­ն­վող քրիս­տո­նյա­նե­րին կապած ար­քու­նիք բե­րել և նրանց ու­նեց­ված­քը բռ­նա­գ­րա­վել, իսկ եր­կ­րոր­դով մա­հա­պա­տիժ է սահ­մա­նում քրիս­տո­նյա­նե­րին թաք­ց­նող­նե­րի հա­մար:

Ազ­գա­յին ավան­դու­թյու­նը Հա­յաս­տա­նում քրիս­տո­նեու­թյան պե­տա­կան կրոն հռչակումը սեր­տո­րեն կա­պում է Սուրբ Հռիփ­սի­մյանց կույ­սե­րի նա­հա­տա­կու­թյան հետ: Սրանք հռո­մեացի կույ­սեր էին, որ փախ­չե­լով Դի­ոկ­ղե­տի­ա­նոս կայ­սեր հա­լա­ծանք­նե­րից գա­լիս են Արե­ւելք, եր­կր­պա­գում Փրկ­չին և  հաս­տատ­վում Վա­ղար­շա­պատ մայ­րա­քա­ղա­քի մոտ: Տր­դա­տը հմայ­ված Հռիփ­սի­մե կույ­սի գե­ղեց­կու­թյու­նից, ցան­կա­նում է ամուս­նա­նալ նրա հետ, սա­կայն մեր­ժ­վե­լով հրա­մա­յում է բո­լոր կույ­սե­րին նա­հա­տա­կել: Կույ­սե­րի եւ հատ­կա­պես Հռիփ­սի­մեի նա­հա­տա­կու­թյու­նը հո­գե­կան հզոր ցն­ցում­ներ է պատ­ճա­ռում Տրդատին, որ հոգեկան ծա­նր հի­վան­դու­թյուն է ստա­նում: 5րդ դա­րում ժողովուրդը այդ հիվանդությունը բնորոշում էր խո­զա­կեր­պու­թյամբ եւ Տր­դա­տին քան­դա­կա­գոր­ծու­թյան մեջ պատ­կե­րում խո­զա­կերպ:

Թա­գա­վո­րի քույր Խոս­րո­վի­դուխ­տը մի քա­նի ան­գամ երազ է տես­նում թե Տր­դա­տին կա­րող է բու­ժել մի­այն բան­տար­կ­ված Գրի­գո­րը: Վեր­ջի­նս ազատ­վե­լով բան­տար­կու­թյու­նից հան­դի­սա­վո­րա­պես ըն­դուն­վում է Վա­ղար­շա­պա­տում: Գրիգորը նախ ամ­փո­փում է նա­հա­տակ կույ­սե­րի աճյուն­նե­րը, ապա 66 օր քա­րո­զում քրիս­տո­նեու­թյան մա­սին ու բժշ­կում Տրդատ թա­գա­վո­րին: Թա­գա­վո­րը եւ ողջ ար­քու­նի­քը քրիս­տո­նյա են դառ­նում և քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն:

Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունելով՝ Տրդատ Գ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը ձգտել են լուծել պետության ամբողջականության, ազգային ինքնության պահպանման ու ամրապնդման, ազգի բոլոր հատվածների համախմբման և միասնության խնդիրը։

Հարցեր և առաջադրանք

  • Ե՞րբ է Քրիստոնեությունն ընդունվել որպես պետական կրոն։
  • Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն:
  • Ո՞վ և ինչու՞ է բանտարկում Գրիգորին։
  • Տր­դա­տը հրա­մա­յում է նրան գցել Ար­տա­շա­տի ստո­ր­եր­կ­րյա բան­տը (Խոր վիրապ), որ սահ­ման­ված էր մա­հա­պարտ­նե­րի հա­մար:
  • Որտեղ է բանտարկվում Գրիգորը։
  • Խոր վիրապի վանքոում
  • Ինչու՞ է Գրիգորն ազատվում նանտարկությունից։
  • Թա­գա­վո­րի քույր Խոս­րո­վի­դուխ­տը մի քա­նի ան­գամ երազ է տես­նում թե Տր­դա­տին կա­րող է բու­ժել մի­այն բան­տար­կ­ված Գրի­գո­րը: Վեր­ջի­նս ազատ­վե­լով բան­տար­կու­թյու­նից հան­դի­սա­վո­րա­պես ըն­դուն­վում է Վա­ղար­շա­պա­տում:
  • Ու՞մ շնորհիվ է Քրիտոնեությունն ընդունվում որպես պետական կրոն։
  • Այդ գոր­ծում բացառիկ դեր են խա­ղա­ցել Տր­դատ Գ թա­գա­վո­րը եւ Հա­յոց առա­ջին հայ­րա­պետ Սբ. Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը:

Պատմության հետքերով

Նախագծի անվանումը՝ Այցելություն Հայաստանի պատմության թամգարան

Ժամկետ` նոյեմբերի 1-20-ը:

Մասնակիցներ`Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարաններ

Ընթացք՝ Սովորողները  նախապես տեղեկութուններ են հավաքում Հայաստանի պատմության թանգարանի մասին, պատրաստում հարցազրույցներ, իսկ վերջում միասին այցելում ենք թանգարան ։

Գուգլ քարտեզի միջոցով գծել Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ճանապարհը։

Գուգլ քարտեզի միջոցով գծել Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության

թանգարանը ճանապարհը։

  1. Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանը։

Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակում։

  1. Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ի՞նչ փողոցներով ենք անցնում։

Հյուսիսային դպրոցից միննչև Հայաստանի պատմության թանգարան անցնում ենք Րաֆֆու,
Սեբաստիա, Իսկաով, Հաղթանակի կամուրջով, Արգիշտի, Վազգեն Սարգսյան փողոցներով։

  1. Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Հայաստանի պատմության թանգարանը։

Երևանյան լիճը, Հրազդանի կիրճը, Հաղթանակի կամուրջը, Սուրբ Սարգիս եկեղեցի, Երևանի պատմության թանգարան, Հանրապետության հրապարակ, ժամացույցը, շատրվանները։

  1. Ի՞նչ կարևոր կառույցներ կան Հայաստանի պատմության թանգարանի հարևանությամբ։

Կառավարության տուն, Հյուրանոց «Արմենիա»,

  1. Ի՞նչ ակնկալիքներ ունեք թանգարան այցելելով։

Ինձ թվում է, երբ ես գնամ Հայաստանի պատմության թանգարան Հայաստանի
մասին ավելի շատ բաներ կիմանամ։