Մհերի դուռը կոչվում է նաև Ագռավի կամ Ակրփու քար, որը ըստ ավանդության, կապված է Սասունցի Դավիթ դյուցազներգության հետ: Փոքր Մհերը, իր հոր` դյուցազուն Դավթի անեծքի պատճառով փակվել է այդ ժայռ-քարանձավի մեջ: Տարին մեկ անգամ բացվում են ժայռի դռները, երկնքից իջնող մանանայով սնվում են Մհերն ու իր ձին, այնուհետև նորից փակվում են ժայռի դռները: Ըստ ավանդության, Մհերը իր ձիու հետ այդտեղ պետք է մնան այնքան ժամանակ, մինչև որ աշխարհում թագավորի մարդասիրությունը, արդարությունը, ազնվությունը, խաղաղությունը և գաղափարական կյանքը:
Փոքր Մհերը Վանա ժայռից դուրս պետք է գա Մհերի դռան միջով: