Նախագծի անվանումը`Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն
Ժամկետ` փետրվարի 1-20-ը:
Մասնակիցներ`Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարաններ
Ընթացք՝ Սովորողները նախապես տեղեկութուններ են հավաքում Մատենադարանի մասին, պատրաստում հարցազրույցներ, իսկ վերջում միասին այցելում ենք Մատենադարան
- Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանը։
- Մատենադարանը գտնովում է կենտրոն համայնքում, Մ․ Մաշտոց փողոցի սկզբնամասում
- Հյուսիսային դպրոցից մինչև Մատենադարան ի՞նչ փողոցներով ենք անցնում։
- Րաֆֆի,Անդրանիկ, Իսակով, Մաշտոց
- Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան։
- Անցնում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցու, կոնյակի գործարանի, գինու գործարաանի մոտով։
- Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում, համառոտ տեղեություն հավաքել ։
- Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ ու կենսագիր Կորյունի արձանները, նաև հայոց այբուբենի 36 տառերը (քանդակագործ` Ղուկաս Չուբարյան)։
- Մատենադարանի շենքի ճակատային պատի երկայնքով՝ մուտքի աջ և ձախ կողմերին տեղադրված են հայ գիտնականներ Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձանները։
- Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում
- «Մշո ճառնդիր»-ը հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է: Ունի 601 մագաղաթյա թերթ, յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։
- «Տոնացույց»-ը հայերեն ամենափոքր ձեռագիրն է։ Այն գրվել է Կաֆայում 1434 թվականին: Կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ։
Համացանցի օգնությամբ տեղեկություններ հավաքել Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մատենադարանի, ձեռագիր մատյանների և որդան կրմիր ներկի մասին։