- Տեքստը գրավոր պատմի՛ր՝
Ա․ աղվեսի անունից
Բ․ աղվեսի պոչի անունից
Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից
Պոչատ աղվեսը
Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:
Ա․ աղվեսի անունից
Պոչատ աղվեսը
Մի անգամ ես պոչս թողեցի թակարդի մեջ և միտք արեցի, թե ոնց ապրեմ առանց պոչ, այսպես խայտառակված։ Եվ ոիոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Ես բոլոր աղվեսնեին հավաքեցի և սկսեցի քարոզ կադալ նրանց գլխին, որ կտրեն իրենց պոչերը որովհետև գեղեցիկ չեն և ավելորդ բեռ են։ Բայց նրանցից մեկը ինչ ասաց․<Է,բարեկամս դու մեզ այդ խորհուրդը չէիր տա եթե դրանից օգուտ չունենայիր>։
Բ․ աղվեսի պոչի անունից
Մի անգամ աղվեսը ինձ թողեց թակարդում և մտածեց ոնց ապրի առանց ինձ։ Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:
Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից
Մի անգամ մի աղվես պոչը թողել էր թակարդի մեջ և միտք արել, թե ոնց ապրի առանց պոչ։ Եվ որոշեց համոզել մեզ, որ մենք էլ ձեռք քաշենք մեր պոչերից, որովհետև գեղեցիկ չեն և ավելորդ բեռ են։ Բայց ես ասացի․ <է, բարեկամս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա եթե դրանից օգուտ չունենայիր>։