1. Ի՞նչ է հարթավայրը:
Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր:
2. Ի՞նչ է բլուրը:
Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ:
3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:
Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են:
4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:
Ստորոտ, լանջ և գագաթ։
5. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին:
Հարթավայրերում ավելի շատ քաղաքներ և գյուղեր են կառուցվում, այնտեղ ապրելու համար ավելի հարմար է։ Իսկ լեռնային շրջաններում ավելի շատ մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, այնտեղ շատ են առողջարաններն ու հյուրատները։
Մեր բնակավայրում մարդիկ շատ տարբեր զբաղմունքներ ունեն, քաղաքաբնակ աշխույժ կյանքով են ապրում։