Ես Արմեն Ավագյանն եմ, իմ ազգանունը ես ստացել եմ իմ պապիկից։ Ասեմ ավելին, նաև անունս է պապիկիս անունը։ Հայրիկս՝ Արթուր Ավագյանը, ծնվել է Երևանում, իսկ նրա հայրը՝ Արմեն Ավագյանը ծնվել է Տիգրանակերտում, որը այսօր Ազրբեջանի կազմում է։ Տասնութ տարեկանում մեկնել է Երևան ուսում ստանալու։ Տատիկս՝ Գրետա Կարապետյանը, արմատներով Հրազդան քաղաքից է։
Մայրիկս՝ Մարի Հակոբյանը, ծնվել է Երևանում, տատիկս և պապիկս արմատներով Սիսիանից են, բայց բնակվում են Երևանում։
Ես ունեմ մեկ մորեղբայր, մեկ հորեղբայր և մեկ հորաքույր։
Ինձ համար մեր ազգի ամենանշանավոր մարդկանցից մեկը հայրիկս է, նա 25 տարի դասավանդում է ԵՊՀ-ում և կրթում սերունդներ։