Տարին շատ ուրախ և արագ անցավ, չհասցրեցինք աչքներս թարթել և արդեն տարեվերջ էր։ Մենք տարվա ընթացքում հասցրեցինք սովորել եռանիշ թվերի բազմապատկում, բաժանում, ինքնուրույն կարդալ պատմվածքներ, բազում բնագիտական փորձեր արեցինք և հարստացրեցինք գիտելիքների պաշարները։ Սովորելուց բացի մենք բազմաթիվ ճամփորդություններ ունեցանք, գնացինք Գյումրի, որից շատ տպավորված եմ։ Ձմռանը մեկնեցինք սահադաշտ, ես ժպիտով եմ հիշում այդ ուրախ օրերը։ Միակ թխուր պահը այն է,որ ընկեր Լիանան էլ մեզ չի դասավանդելու։