Լրացնել բաց թողնված բառերը՝
Օվկիանոսները չորսն են՝ Խաղաղ , Հնդկական, Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսները: Ամենամեծը Խաղաղ օվկիանոսն է:
Ամենափոքրն ու ամենածանծաղը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսն է:
Սահարա անապատը աշխարհի ամենամեծ անապատն է:
Նեղոս գետը աշխարհի ամենաերկար գետն է:
Օվկիանոսների ջրերով շրջապատված ընդարձակ ցամաքները կոչվում են մայրցամաք: Մայրցամաքներն են՝ , Եվրասիա, Աֆրիկա, Անտարկտիդա, Ավստրալիա, Հյուսիսային Ամերիկա-, Հարավային Ամերիկա։ Ամենամեծը Եվրասիան է: Միակ մայրցամաքը, որը ծածկված է հսկա սառույցի շերտով, Անտարկտիդան է։ Այստեղ մշտական բնակիչներ չկան: Իսկ ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է: