ՄԻ ՕՐ ՍԱՀԱԴԱՇՏՈՒՄ

Այսօր ես իմ դասընկերների և ուսուցչուհուս հետ գնացինք սահադաշտ։ Ես առաջին անգամ էի սահադաշտում և շատ հաճելի էր։ Ես և ընկերներս հաճախ ընկնում էինք, բայց որոշ ժամանակ հետո սկսեցինք սահել։ Ընկեր Լիանան մեզ խոստացավ, որ մեզ լավ պահենք, դասերը լավ սովորենք կրկին անգամ մեզ սահադաշտ կտանի։ Շատ շնորհակալություն ընկեր Լիանային և ընկեր Նարինեին մեզ ուրախ օր պարգևելու համար։