Գարուն էր։ Բոլոր ծառերը կանաչել էին։ Ես ու ընկերս իրար հետ զբոսնում էինք անտառում։ Հանկարծ տեսանք, թե որքան ուրախ են անտառում կենդանիները։ Բոլորը ինչ-որ տեղ էին շտապում։ Մենք որոշեցինք նրանց ետևից գնալ։ Գնացինք ու տեսանք, որ բոլոր կենդանիները հավաքվել են մի տնակում։ Պատուհանից նայեցինք ու տեսանք, որ ամեն մեկը իր հետ ինչ-որ բան է բերել, արջը մեղր է բերել, ոզնին խնձոր է բերել, նապաստակը՝ գազար, սկյուռիկը՝ ընկույզ և այլն։ Ես ու ընկերս մտածեցինք, որ կենդանիները հավաքվել են նշելու գարնան գալը։